Վիրաբուժական ստոմատոլոգիա
Վիրաբուժական ստոմատոլոգիա ստոմատոլոգիայի ճյուղ է, որը զբաղվում է բերանի խոռոչի հիվանդությունների բուժմամբ՝ օգտագործելով վիրաբուժական մեթոդներ։ Այս ուղղվածության մասնագետները իրականացնում են ատամների, ուռուցքների, կիստաների հեռացում, նաև ծնոտների, քունք-ստործնոտային հոդի, բերանի խոռոչի փափուկ հյուսվածքների պաթոլոգիաների բուժում։
Ներկայացում
Վիրաբուժական ստոմատոլոգիայի առանցքային ուղղություններից մեկը իմպլանտոլոգիան է:
Ժամանակակից տեխնոլոգիաների և նյութերի միջոցով վիրաբույժ-ատամնաբույժները կարողանում են բացակայող ատամները փոխարինել բարձրորակ պրոթեզներով։ Վիրաբուժական ստոմատոլոգիան զբաղվում է նաև օրթոդոնտիկ բարդ խնդիրներով: Վիրահատությունները, որոնց նպատակն է կծվածքի և ատամնաշարի դեֆեկտների շտկումը, ոչ միայն բարելավում են արտաքինը, այլև կանխում են ծամիչ ֆունկցիայի և ծնոտի հոդերի հետ կապված հետագա խնդիրների զարգացումը: Բժշկության այս ուղղությունը թույլ է տալիս պահպանել բերանի խոռոչի առողջությունը և գեղեցկությունը, նաև շտկել բնածին արատները։
Մեր մասնագետները
Կենսագրությունը: VAN DENT ստոմատոլոգիական կլինիկայի հիմնադիր և գլխավոր բժիշկ Դավիթ Կարապետյանը ծնվել է 23.05.1987թ-ին ք. Արտաշատում:
2004թ.-ին ընդունվել է Երևանի ‹‹Ավանդական բժշկության համալսարան››-ի ատամնաբուժության ֆակուլտետը: Համալսարանը ավարտել է գերազանց առաջադիմությամբ, ստացել բակալավրի և մագիստրոսի որակավորում:
Հետագայում սովորել և ավարտել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, Կլինիկակական օրդինատուրա՝ ստանալով ընտանեկան ստոմատոլոգի որակավորում ։
Կարիերայի սկիզբը եղել է 2008 թվականից: Աշխատել է Երևանի և Արտաշատի մի շարք ստոմատոլոգիական կլինիկաներում: Հետդիպլոմային կրթությամբ ստացել է վիրաբույժ-իմպլանտոլոգի որակավորում։
Լինելով՝ <<առաջնայինը բարձրակարգ բժշկական միջամտությունն է>> գաղափարի կրողը, դոկտոր Դավիթ Կարապետյանը չի դադարում կատարելագործվել։ Մասնակցել է մի շարք միջազգային կոնֆերանս-սեմինարների ՀՀ ում, Եվրոպական մի շարք երկրներում, ՌԴ-ում, Ստամբուլում և այլ երկրներում, հակված է կիրառելու ստոմատոլոգիայում առկա ցանկացած արդյունավետ նորարարական մոտեցում: 2025թ-ին մասնակցել է միջազգային քննությունների Դուբայում և գրանցել իր կարիեռայի համար ցանկալի արդյունքներ:
Աշխատանքի մեջ պահանջկոտ է, բուժառուների նկատմամբ հոգատար և ուշադիր, իսկ բուժառուների համար` սիրելի: Չի պատկերացնում իր կյանքը առանց ստոմատոլոգիայի: Ստոմատոլոգիական միջամտության, հատկապես իմպլատացիայի համար նրան դիմում են ոչ միայն մեր հանրապետության բնակիչները, այլ նաև արտերկրից /Կիպրոսից, Իզրայելից, Գերմանիայից, Բելգիայից և այլ երկրներից / ժամանած քաղաքացիներ:
