Օրթոպեդիա

Օրթոպեդիկ ստոմատոլոգիան՝ ստոմատոլոգիայի մի ճյուղ է, որն ուսումնասիրում է ատամնածնոտային համակարգի, դիմածնոտաին շրջանի փափուկ և կարծր հյուսվածքների, ինչպես նաև քունք-ստործնոտային հոդի՝ փոփոխությունները, անկանոնությունների յուրահատկությունները, ֆունկցիայի վերականգնումը ու ախտաբանական վիճակների կանխարգելիչ մեթոդները՝ տարբեր տեսակի բուժիչ ապարատների և պրոթեզների պատրաստման միջոցով: Անգամ մեկ ատամ կորցնելու դեպքում կարող ենք մոռանալ գեղեցիկ ժպիտի մասին և բացի այդ, դրա հետևանքով խախտվում է ծամելու ամբողջ գործընթացը։ Շատ հաճախ ստոմատոլոգ-օրթոպեդին անվանում են պրոթեզավորող, մինչդեռ դա նրա գործառույթներից ընդամենը մեկն է։

Ստոմատոլոգ-օրթոպեդը․

 Կանխարգելում է ատամնաբուժական թերությունները
 Կատարում է ատամնային հյուսվածքների արհեստական վերականգնում
 Կանխարգելում, բուժում և շտկում է ատամի և ծնոտի դեֆորմացիաները
 Կատարում է ատամների պրոթեզավորում

ԱՏԱՄՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՂԱՆԱԿՆԵՐԸ

 Վինիրներ - փոքր հաստությամբ կերամիկական ներդրուկներ են, որոնք հիմնականում կատարում են էսթետիկ ֆունկցիա։ Դրանց օգնությամբ ամենից հաճախ շտկվում է առջևի ատամների տեսքը:
 Ներդիրներ - դրանք օգտագործվում են ատամների պսակային մասի մասնակի թերությունների դեպքում:
 Պսակներ - օգտագործվում են ատամների արտաքին ձևն ու տեսքը բարելավելու, ինչպես նաև ատամներն ու ատամնանստվածքը շտկելու համար:
Մեր մասնագետները ժամանակակից նյութերով և նորագույն տեխնոլոգիաների միջոցով վերականգնում են ատամների ծամողական և էսթետիկ ֆունկցիան:
Հիշե՛ք, որ ճիշտ վերականգնած ատամնաշարը բարձրացնում է կյանքի որակը։

Մեր մասնագետները

Նորիկ Փիրոյան
ԲԺԻՇԿ-ՍՏՈՄԱՏՈԼՈԳ

Ծնվել է 02.02.1998թ.
2020-2022թ-ին սովորել է Ակադեմիկոս Սուրեն Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» -ում որպես կլինիկական օրդինատոր, ստացել է ընտանեկան ստոմատոլոգի որակավորում ։
2015-2020թթ ուսումը շարունակել է «Հայբուսակ» համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետում(բակալավրիատ) ստանալով բժիշկ-ստոմատոլոգի որակավորում։
2012-2015 թթ սովորել է «Հայբուսակ» համալսարանի բազային քոլեջում։
2021 թվականից աշխատում է VAN DENT ստոմատոլոգիական կլինիկայում ։

Կառլեն Թումանյան
ԲԺԻՇԿ-ՍՏՈՄԱՏՈԼՈԳ

Ծնվել է 17.11.1994թ

2023 թ-ից սովորում է Ակադեմիկոս Սուրեն Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» -ում որպես Բժիշկ-Օրթոդոնտ :
2018-2021թթ.Ակադեմիկոս Սուրեն Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ,Կլինիկակական օրդինատուրա ստանալով ընտանեկան ստոմատոլոգի որակավորում:
2016-2018թթ. Սովորել է Երևանի «Հայբուսակ» համալսարանում ստանալով բժիշկ ստոմատոլոգի մագիստրատուրայի աստիճան:
2012-2016թթ. Սովորել է Երևանի «Հայբուսակ» համալսարանում ստանալով բժիշկ ստոմատոլոգի բակալավրի աստիճան:
2021 թվականից աշխատում է VAN DENT ստոմատոլոգիական կլինիկայում ։

Գեղամ Ազատյան
ԲԺԻՇԿ-ՍՏՈՄԱՏՈԼՈԳ

Ծնվել է 17․02․1990թ.
2018-2020թթ սովորել է Ակադեմիկոս Սուրեն Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ,Կլինիկակական օրդինատուրա ստանալով ընտանեկան ստոմատոլոգի որակավորում ։
2014-2016թթ սովորել է Երևանի «Հայբուսակ» համալսարանում, ստացել մագիստրոսի որակավորում:
2011-2014 թթ սովորել է Երևանի «Հայբուսակ» համալսարանում, ստացել բակալավրի որակավորում:
2005-2008թթ. «Հայբուսակ» բազային քոլեջում
2021 թվականից աշխատում է VAN DENT ստոմատոլոգիական կլինիկայում ։

Սոս Ղազարյան
ԲԺԻՇԿ-ՍՏՈՄԱՏՈԼՈԳ

Ծնվել է 09.01.1997թ.
2020-2022թթ սովորել է Ակադեմիկոս Սուրեն Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ»-ում Կլինիկակական օրդինատուրա ստանալով ընտանեկան ստոմատոլոգի որակավորում:
2014-2019թթ սովորել է Երևանի «Հայբուսակ» համալսարանում, ստանալով բակալավրի կոչում, բժիշկ-ստոմատոլոգ որակավորմամբ։
2021 թվականից աշխատում է VAN DENT ստոմատոլոգիական կլինիկայում։

Արթուր Թումանյան
ԲԺԻՇԿ-ՍՏՈՄԱՏՈԼՈԳ

Ծնվել է 19․03․1999թ.
2023-2025թթ սովորել է Ակադեմիկոս Սուրեն Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ,Կլինիկակական օրդինատուրա ստանալով ընտանեկան ստոմատոլոգի որակավորում ։
2017-2023թթ. սովորել է Երևանի «Էրեբունի բժշկական» ինստիտուտում, ստացել բակալավրի և մագիստրոսի որակավորում:
2013-2017թթ. Արտաշատի պետական բազային քոլեջում՝ ստանալով ատամնատեխնիկի որակավորում:
2025 թվականից աշխատում է VAN DENT ստոմատոլոգիական կլինիկայում ։

Վերապատրաստվել է, որպես բժիշկ-էսթետիստ:

Արսեն Սմբատյան
ԲԺԻՇԿ-ՍՏՈՄԱՏՈԼՈԳ

Ծնվել է 30.09.1993թ.
2017-2019թթ սովորել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում, Կլինիկակական օրդինատուրա ստանալով ընտանեկան ստոմատոլոգի որակավորում ։
2015-2017թթ սովորել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում, ստացել մագիստրոսի որակավորում:
2011-2015թթ. սովորել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում, ստացել բակալավրի որակավորում:
2025 թվականից աշխատում է VAN DENT ստոմատոլոգիական կլինիկայում ։ 

Կապ մեզ հետ

Հեռ․
+374 (77) 182292
Էլ․ հասցե
Հասցե
0732, ՀՀ, Արարատի մարզ, ք. Արտաշատ,
Օգոստոսի 23-ի փող, շենք 43/4