Բուժառուն դիմել էր ատամնաշարի էսթետիկ և ֆունկցիոնալ մի շարք խնդիրներով:
Բուժող բժիշկ՝ բժիշկ-ստոմատոլոգ Սոս Ղազարյան: Հեռացվել են նախկին կոնստրուկցիաները և կատարվել է վերաբուժում: Վերականգնվել է ատամնաշարի ֆունկցիոնալ և էսթետիկ տեսքը կերամիկական շապիկների միջոցով:
Այցելուն դիմել էր ատամնաշարի էսթետիկ խնդիրների և ամբողջականության բացակայության պատճառով, ինչի պատճառով խուսափում էր ժպտալ :
Բուժող բժիշկ՝ բժիշկ- ստոմատոլոգ Նորիկ Փիրոյան: Կատարվել է ատամնաշարի էսթետիկ տեսքի շտկում, ինչպես նաև ամբողջականության վերականգնում ցիրկոն-կերամիկական կոնստրուկցիայով՝ ապահովելով միաժամանակ գեղեցիկ և կայուն արդյունք:
Պացիենտը դիմել էր ատամնաշարի մասնակի բացակայությամբ:
Բուժող բժիշկ՝ բժիշկ- ստոմատոլոգ Կառլեն Թումանյան: Ատամնաշարը վերականգնվել է մետաղ-կերամիկական պսակով և բյուգելային պրոթեզով:
Խորհրդատվության ժամանակ այցելուն արտահայտել էր մտահոգություն ատամների տեսքի և գույնի մասին:
Բուժող բժիշկ՝ բժիշկ- ստոմատոլոգ Նորիկ Փիրոյան: Խորհրդատվությունից հետո իրականացվեց ատամնաքարերի մաքրում, և իրականացվեց ատամների լուսային սպիտակեցում։ Արդյունքը նկատելի է արդեն մեկ ժամ հետո:Մեր հաճախորդի ժպիտը զգալիորեն բարելավվել է, իսկ ատամները ստացել են առողջ բնական երանգ:
Բուժառուի մոտ ախտորոշվեց պարոդոնտիտ, որն առաջացրել էր լնդերի և ատամների շուրջ հյուսվածքների լուրջ վնասումներ: Կատարվել են մանրամասն հետազոտություններ, ներառյալ ռենտգեն և 3D տոմոգրաֆիա:
Բուժող բժիշկ՝ վիրաբույժ-իմպլանտոլոգ Դավիթ Կարապետյան: Կատարվել է լնդերի պլաստիկա՝ հյուսվածքների առողջությունը վերականգնելու համար, վերին և ստորին ծնոտներում տեղադրվել են 4 ական իմպլանտներ: Օգտագործվել են բարձրորակ ցիրկոնե կերամիկական շապիկներ: Արդյունքում ունենք բնական տեսք և վերականգնված ֆունկցիոնալություն:
Բուժառուն դիմել էր ատամնաշարի էսթետիկ և ֆունկցիոնալ մի շարք խնդիրներով:
Բուժող բժիշկ՝ բժիշկ-ստոմատոլոգ Սոս Ղազարյան: Հեռացվել են նախկին կոնստրուկցիաները և կատարվել է վերաբուժում: Վերականգնվել է ատամնաշարի ֆունկցիոնալ և էսթետիկ տեսքը ցիրկոն-կերամիկական շապիկների միջոցով:
Բուժառուն դիմել էր անատամության խնդրով:
Բուժող բժիշկ՝ վիրաբույժ- իմպլանտոլոգ Դավիթ Կարապետյան: Տեղադրվել են 12 իմպլանտներ՝ վերին և ստորին ծնոտում: Ամիսներ անց տեղադրվել են ցիրկոնե-կերամիկական ատամներ: Արդյունքում ունենք անթերի ատամնաշար և գեղեցիկ ժպիտ:
Բուժառուն դիմել էր ատամնաշարի Էսթետիկ և ծամողական ֆունկցիայի խանգարումով:
Բուշող բժիշկ՝ բժիշկ-ստոմատոլոգ Գեղամ Ազատյան: Վերականգնվել է ցիրկոնե-կերամիկական շապիկով:
Բուժառուն դիմել է ատամների դեֆեկտով
Բուժող բժիշկ՝ վիրաբույժ-իմպլանտոլոգ Դավիթ Կարապետյան: Վերականգնվել է լուսակարծրացող պլոմբանյութով:
Բուժառուն արտահայտել էր դժգոհություն ատամների գույնի հետ կապված:
Բուժող բժիշկ՝ բժիշկ- ստոմատոլոգ Արթուր Թումանյան: Խորհրդատվությունից հետո իրականացվեց ատամնաքարերի մաքրում և ատամների լուսային սպիտակեցում։ Արդյունքը նկատելի էր արդեն մեկ ժամ հետո: Մեր հաճախորդի ժպիտը զգալիորեն բարելավվել էր, իսկ ատամները ստացել էին առողջ, բնական երանգ: