Օրթոդոնտիա

Օրթոդոնտիան ստոմատոլոգիայի նեղ մասնագիտացված ուղղություն է, որն իրականցնում է ատամների ուղղում, այդ թվում նաև ծնոտների ուղղում՝ նախապես ախտորոշելով խնդիրը և անցկացնելով պրոֆիլակտիկ միջոցառումներ։ Այդ նպատակով կարող են օգտագործվել բրեկետներ, կապպաներ,ֆունկցիոնալ սարքեր: ֆիկսացիոն, ֆունկցիոնալ և տարաբնույթ այլ ապարատներ։ Ի վերջո, այս ամենն օգնում է կծվածքի ուղղում իրականացնել՝ բարելավելով վերջինիս ֆունկցիոնալությունը։ Ներկայումս օրթոդոնտիան ունի գործիքակազմի և մեթոդների լայն ընտրություն սխալ կծվածքի հետ կապված խնդիրները լուծելու համար։

Ո՞Ր ԴԵՊՔՈՒՄ ԴԻՄԵԼ ԲԺԻՇԿ-ՕՐԹՈԴՈՆՏԻ

Նեղ պրոֆիլի մասնագիտացում ունեցող բժիշկ-օրթոդոնտի օգնությամբ շտկվում են հետևյալ
պաթոլոգիական խնդիրները․
 ատամների դիրքի հաջորդականության կամ համաչափության խախտումներ,
 ատամների ձևի և չափի անոմալիաներ,
 առանձին միավորների սխալ դիրք,
 ատամների ոչ ճիշտ աճ,
 հիպոպլազիա, լնդերի հյուսվածքի հիպերպլազիա,
 շնչառության դժվարացում ատամնածնոտային խնդիրների հետևանքով,
 ծնոտի մեխանիկական վնասվածքներ,
 Խոսելու ֆունկցիայի և ծամելու մկանների աշխատանքի հետ կապված խնդիրներ:
Այս բոլոր թերություններն ինքնուրույն չեն անհետանում, ուստի պետք է հնարավորինս շուտ սկսել բուժումը: Մանկահասակ տարիքում օրթոդոնտիկ խնդիրների շտկումը շատ ավելի հեշտ է և ազատում է մի
շարք բարդացումներից, քան ավելի հասուն տարիքում։

VAN DENT

VAN DENT  ստոմատոլոգիական կլինիկայում այս ամենը կատարվում է բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող մասնագետների ու նորագույն սարքավորումների շնորհիվ՝ ապահովելով ծառայության բարձր որակ։ Պատահական չէ, որ ամեն տարի ունենում ենք հարյուրավոր պացիենտներ, որոնք գոհունակ, լայն ու գեղեցիկ ժպիտով են հեռանում մեր կենտրոնից։
Ամրագրի՝ր քո այցը , ա´րի անվճար խորհրդատվություն և ժպա´ անկաշկանդ VAN DENT թիմի օգնությամբ։

Մեր մասնագետները

Անի Պողոսյան
ՍՏՈՄԱՏՈԼՈԳ-ՕՐԹՈԴՈՆՏ

Ծնվել է 10.04.1993թ
2016-2019թթ. ստացել է բժիշկ-օրթոդոնտի նեղ մասնագիտացում Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Մանկական ստոմատոլոգիայի և օրթոդոնտիայի» ամբիոնում։
2014-2016թթ. սովորել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի մագիստրատուրան՝ ստանալով բժիշկ-ստոմատոլոգի որակավորում։
2010-2014թթ. սովորել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բակալավրը՝ ստանալով բակալավրիատի աստիճան։
2021 թվականից աշխատում է VAN DENT ստոմատոլոգիական կլինիկայում ։

Կապ մեզ հետ

Հեռ․
+374 (77) 182292
Էլ․ հասցե
Հասցե
0732, ՀՀ, Արարատի մարզ, ք. Արտաշատ,
Օգոստոսի 23-ի փող, շենք 43/4