Դավիթ Կարապետյան

Դավիթ Կարապետյան

ՎԻՐԱԲՈՒՅԺ-ԻՄՊԼԱՆՏՈԼՈԳ

Կարճ կենսագրություն

Կենսագրությունը:  VAN DENT ստոմատոլոգիական կլինիկայի հիմնադիր և գլխավոր բժիշկ Դավիթ Կարապետյանը ծնվել է 23.05.1987թ-ին ք. Արտաշատում: 

2004թ.-ին ընդունվել է Երևանի ‹‹Ավանդական բժշկության համալսարան››-ի ատամնաբուժության ֆակուլտետը: Համալսարանը  ավարտել է գերազանց առաջադիմությամբ, ստացել բակալավրի և մագիստրոսի որակավորում: 

Հետագայում սովորել և ավարտել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, Կլինիկակական օրդինատուրա՝ ստանալով ընտանեկան ստոմատոլոգի որակավորում ։

Կարիերայի սկիզբը եղել է 2008 թվականից: Աշխատել է Երևանի և Արտաշատի մի շարք ստոմատոլոգիական կլինիկաներում: Հետդիպլոմային կրթությամբ ստացել է վիրաբույժ-իմպլանտոլոգի որակավորում։

Լինելով՝ <<առաջնայինը բարձրակարգ բժշկական միջամտությունն է>> գաղափարի կրողը, դոկտոր Դավիթ Կարապետյանը չի դադարում կատարելագործվել։ Մասնակցել է մի շարք միջազգային կոնֆերանս-սեմինարների ՀՀ ում, Եվրոպական մի շարք երկրներում, ՌԴ-ում, Ստամբուլում  և այլ երկրներում, հակված է կիրառելու ստոմատոլոգիայում առկա ցանկացած արդյունավետ նորարարական մոտեցում: 2025թ-ին  մասնակցել է միջազգային  քննությունների  Դուբայում  և գրանցել իր կարիեռայի համար ցանկալի արդյունքներ: 

Աշխատանքի մեջ պահանջկոտ է,     բուժառուների նկատմամբ հոգատար և ուշադիր,  իսկ բուժառուների համար` սիրելի: Չի պատկերացնում իր կյանքը առանց ստոմատոլոգիայի:  Ստոմատոլոգիական միջամտության, հատկապես իմպլատացիայի  համար նրան դիմում են  ոչ միայն մեր հանրապետության բնակիչները, այլ նաև արտերկրից /Կիպրոսից, Իզրայելից, Գերմանիայից, Բելգիայից և այլ երկրներից /  ժամանած քաղաքացիներ:

 

Վկայականներ

Կապ մեզ հետ

Հեռ․
+374 (77) 182292
Էլ․ հասցե
Հասցե
0732, ՀՀ, Արարատի մարզ, ք. Արտաշատ,
Օգոստոսի 23-ի փող, շենք 43/4