Ատամների իմպլանտացիա
Իմպլանտոլոգիան ամենաարդիական ատամնաբուժական ճյուղերից մեկն է, որը զբաղվում է ատամների իմպլանտացիայով։ Իմպլանտները հնարավորություն են տալիս վերականգնել ատամնաշարի ֆունկցիոնալությունը և էսթետիկ տեսքը։ Մեր գործունեության գերակա ուղղությունն ատամների իմպլանտացիան է։ Ատամների իմպլանտացիան ժամանակակից ստոմատոլոգիայի չափազանց կարևոր ուղղություններից մեկն է։ Իմպլանտները իրենցից ներկայացնում են ատամների արհեստական արմատներ: Իմպլանտները պատրաստում են կենսահամատեղելի և հիպոալերգեն նյութերից: Իմպլանտները տեղադրվում են ծնոտի ոսկորների մեջ և ծառայում են որպես ատամնաբուժական կամուրջներ կամ պրոթեզների հենարան։ Իմպլանտները փոխարինում են կորցրած ատամների արմատներին, այնուհետև դրանց վրա ամրացվում է արհեստական ատամը:
Ներկայացում
Ատամների իմպլանտացիա կարող է պահանջվել հետևյալ դեպքերում
1. Իմպլանտները կարող են օգտագործվել բացակայող մեկ կամ մի քանի առանձին ատամները փոխարինելու համար: Առավելություն է հանդիսանում այն, որ իմպլանտը հենակետային ծանրությունը վերցնում է իր
վրա, հարևան առողջ ատամները չեն տուժում:
2. Ատամնաշարի ամբողջական բացակայություն։ Իմպլանտները կարող են օգտագործվել ամբողջական ատամնաշարը վերականգնելու համար:
3. Իմպլանտները կարող են օգնել բարելավել շարժական պրոթեզների ներդրումը` դարձնելով պրոթեզների օգտագործումն ավելի հուսալի և հարմարավետ:
Կախված բազմաթիվ գործոններից՝ իմպլանտների օգտագործման տևողությունը կարող է զգալիորեն տարբերվել․ վիրաբուժական միջամտության որակից, իմպլանտների խնամքից և հիվանդի ընդհանուր առողջական վիճակից: Ճիշտ մոտեցման դեպքում, իմպլանտները կարող են ծառայել տասնամյակներ: Երկար օգտագործման ժամկետ ապահովելու համար անհրաժեշտ է իրականացնել պատշաճ խնամք և կանոնավոր այցելել ատամնաբույժի մոտ պլանային ստուգումների:
Ցուցումներ
Ատամների իմպլանտացիայի համար ցուցում է հանդիսանում․
-Մեկ կամ մի քանի ատամների կորուստը։
-Ծնոտի ոսկրային կառուցվածքը ամրացնելու անհրաժեշտությունը:
-Բերանի խոռոչի էսթետիկ գեղեցկությունը վերականգնելու ցանկությունը:
Իմպլանտացիայի համար հատուկ տարիք չի նշվում։ Կարելի է տեղադրել չափահաս տարիքում, երբ ծնոտն ամբողջությամ ձևավորված է։
Ե՞րբ է հակացուցված իմպլանտի տեղադրումը
Ատամների իմպլանտավորման համար հակացուցումներ են հանդիսանում․
-Անբավարար ոսկրային զանգվածը:
- Բերանի խոռոչի լուրջ բորբոքային հիվանդությունները:
- Մակարդելիության լուրջ խանգարումները և այլ գործոններ, որոնք կարող են ազդել վիրահատության հաջող ընթացքի վրա:
Վիրահատությունից առաջ մեր կլինիկայի վիրաբույժ-իմպլանտոլոգը մանրամասն հավաքագրում է բուժառուի հիվանդության պատմությունը /անամնեզ/, կարիքի դեպքում ուղղորդում հետազոտությունների,այնուհետ բուժառուի մասնակցությամբ ընտրում են համապատասխան իմպլանտը և պլանավորում վիրահատությունը։
Ամրագրի՝ր քո այցը այսօր, ստացիր՝ անվճար խորհրդատվություն և ժպա անկաշկանդ VAN DENT թիմի օգնությամբ։
Մեր մասնագետները
Կենսագրությունը: VAN DENT ստոմատոլոգիական կլինիկայի հիմնադիր և գլխավոր բժիշկ Դավիթ Կարապետյանը ծնվել է 23.05.1987թ-ին ք. Արտաշատում:
2004թ.-ին ընդունվել է Երևանի ‹‹Ավանդական բժշկության համալսարան››-ի ատամնաբուժության ֆակուլտետը: Համալսարանը ավարտել է գերազանց առաջադիմությամբ, ստացել բակալավրի և մագիստրոսի որակավորում:
Հետագայում սովորել և ավարտել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, Կլինիկակական օրդինատուրա՝ ստանալով ընտանեկան ստոմատոլոգի որակավորում ։
Կարիերայի սկիզբը եղել է 2008 թվականից: Աշխատել է Երևանի և Արտաշատի մի շարք ստոմատոլոգիական կլինիկաներում: Հետդիպլոմային կրթությամբ ստացել է վիրաբույժ-իմպլանտոլոգի որակավորում։
Լինելով՝ <<առաջնայինը բարձրակարգ բժշկական միջամտությունն է>> գաղափարի կրողը, դոկտոր Դավիթ Կարապետյանը չի դադարում կատարելագործվել։ Մասնակցել է մի շարք միջազգային կոնֆերանս-սեմինարների ՀՀ ում, Եվրոպական մի շարք երկրներում, ՌԴ-ում, Ստամբուլում և այլ երկրներում, հակված է կիրառելու ստոմատոլոգիայում առկա ցանկացած արդյունավետ նորարարական մոտեցում: 2025թ-ին մասնակցել է միջազգային քննությունների Դուբայում և գրանցել իր կարիեռայի համար ցանկալի արդյունքներ:
Աշխատանքի մեջ պահանջկոտ է, բուժառուների նկատմամբ հոգատար և ուշադիր, իսկ բուժառուների համար` սիրելի: Չի պատկերացնում իր կյանքը առանց ստոմատոլոգիայի: Ստոմատոլոգիական միջամտության, հատկապես իմպլատացիայի համար նրան դիմում են ոչ միայն մեր հանրապետության բնակիչները, այլ նաև արտերկրից /Կիպրոսից, Իզրայելից, Գերմանիայից, Բելգիայից և այլ երկրներից / ժամանած քաղաքացիներ:
