Պարօդոնտոլոգիա
Պարօդոնտոլոգիան՝ դա ստոմատոլոգիայի բաժին է, որի մասնագիտացումը ներառում է պարոդոնտի հիվանդությունների կանխարգելումն ու բուժումը: Պարոդոնտը՝ դա ատամի շուրջ գտնվող բոլոր հյուսվածքներն են (լնդերը, ոսկրային հյուսվածքը, ատամի հենակետային ապարատը):
Ներկայացում
Պարօդոնտոլոգիա
Պարօդոնտոլոգիան՝ դա ստոմատոլոգիայի բաժին է, որի մասնագիտացումը ներառում է պարոդոնտի հիվանդությունների կանխարգելումն ու բուժումը: Պարօդոնտը՝ դա ատամի շուրջ գտնվող բոլոր հյուսվածքներն են (լնդերը, ոսկրային հյուսվածքը, ատամի հենակետային ապարատը):
Այս հիվանդության զարգացման գլխավոր նախապայմանը բերանի խոռոչի պատշաճ հիգիենայի բացակայությունն է: Սննդի մեջ պարունակվող միկրոօրգանիզմները՝ մնալով ատամների վրա առաջացնում են լնդերի բորբոքման զարգացում և ատամը շրջապատող հյուսվածքների քայքայում: Ատամնաքարի վրա առաջանում է փափուկ փառ և ավելի արագացնում լնդերի բորբոքումը: Այնպես որ, լնդային ակոսի շուրջ բակտերիալ փառը՝ գինգիվիտի առաջացման պատճառ է, իսկ այդ ակոսի քայքայումն ու ոսկրի վնասվածքը խթանում են պարօդոնտիտի զարգացումը:
Ի՞նչ գործողություններ պետք է ձեռնարկել, եթե դուք ունեք լնդերի հիվանդություններ
Եթե Ձեր լնդերն արնահոսում են կամ բերանում առաջացել է տհաճ հոտ, պետք է դիմել պարօդոնտոլոգին, ով կանցկացնի պարոդոնտի հիվանդությունների ախտորոշում, բուժում կամ պրոֆիլակտիկա:
Բերանի խոռոչի պրոֆեսիոնալ հիգիենան անհրաժեշտ է կրկնել 6 ամիսը մեկ՝ այցելելով ատամնաբույժ-հիգիենիստին, ով իրականացնում է պարօդոնտիտի պրոֆիլակտիկա և օգնում է հիվանդին ճիշտ ընտրել և օգտագործել բերանի խոռոչի հիգիենայի միջոցները:
Որո՞նք են լնդերի բորբոքման նշանները
Գինգիվիտի դեպքում լնդերի բորբոքման ախտանիշներն են՝ լնդերի գույնի փոփոխությունը, պարբերական արյունահսոսությունը, բերանից հոտը, քորը, այրոցը, ցավը լնդերում: Պարօդոնտիտ Ժամանակի ընթացքում ատամնափառը քայքայում է լնդի և ատամի միջև կապանը, իսկ դա ոսկրի վնասվածքի սպառնալիք է: Պարօդոնտիտ են անվանում հենց ատամը շրջապատող ոսկրային հյուսվածքի բորբոքումը:
Պարօդոնտիտի զարգացման հատկանիշներն են՝
- լնդերի արյունահոսականությունը
- ատամնարմատների և լնդի միջև տարածության առաջացումը ոսկրի ներծծման պատչառով
- տհաճ հոտը բերանից, քորը, այրումը լնդերում
- ատամնարմատի մերկացումը
- ատամների շարժականությունը և դիրքի փոփոխությունը
- սրման շրջանում առաջանում են ցավեր, այտի այտուց և լնդերից թարախի արտաթորում
- ցավը՝ ատամներին որևէ սառը, տաք, թթու, քաղցր բան դիպչելիս, ինչպես նաև ատամները մաքրելիս (գերզգայունություն)
Պարօդոնտի հիվանդությունների ախտորոշում
Պարօդոնտի ախտորոշման համար անհրաժեշտ է անցկացնել մանրազնին հետազոտություն, որը ներառում է ատամի և լնդի մակերեսի շփման տեղերում գրպանիկների խորության չափում և ոսկրային կորուստների քանակի, ատամների շարժականության գնահատում: Անկասկած, կպահանջվի ատամների պանորամային նկար և նշանոցային ռենտգենանկարներ, այցելուի ատամների մոդելների վերլուծություն, հակաբիոտիկների հանդեպ միկրոորգանիզմների զգայունության վերլուծություններ: Բոլոր այդ մանիպուլյացիաները պետք են, որպեսզի մանրամասն իմանալ ատամների և ոսկրային հյուսվածքի վիճակի մասին: Եթե այցելուն խնդիրներ ունի սրտի, վահանաձև գեղձի հետ կամ ունի հիպերտոնիա, շաքարախտ կամ օստեոպորոզ, իրեն անհրաժեշտ կլինեն մասնագետների լրացուցիչ կոնսուլտացիաներ, չէ որ պարոդոնտի հիվանդություններն ազդում են ողջ օրգանիզմի վրա:
Ինչպիսի՞ ազդեցություն ունի պարօդոնտիտը մարդու օրգանիզմի վրա
Ինչպես արդեն ասվեց, պարօդոնտիտի զարգացման պատճառը՝ ատամնափառն է: Դրանում պարունակվող բակտերիաներն ազդում են նաև այլ օրգանների վրա: Պարօդոնտալ գրպանիկում վարակի երկարատև առկայության պատճառով կարող են զարգանալ՝ ռևմատոիդ արթրիտ, աթերոսկլերոզ, ինֆեկցիոն էնդոկարիտ, գաստրիտ, էնտերոկոլիտ: Իսկ հիպերտոնիան, շաքարախտը, վահանաձև գեղձի և մակերիկամների հիվանդությունները, սիստեմային օստեոպորոզը կարող են իրենց հերթին հանգեցնել պարոդոնտի հիվանդությունների: Այդպիսի հիվանդները պետք է մշտապես հետազոտվեն բժիշկի մոտ:
Ատամների դիրքի փոփոխում
Հիվանդությամբ քայքայված ոսկրի և սննունդը ծամելու գործընթացի պատճառով բուժվող հիվանդի ատամները կարող են տեղափոխվել: Ուստի պարօդոնտիտները բուժելիս կարող են կիրառվել նաև օրթոդոնտիկ միջոցներ, այն է՝ բրեկետներ: Պարօդոնտիտ ունեցող հիվանդների մոտ ծռվածքները վերացնում են ամենակարճ ժամկետներում:
Պարօդոնտիտի բուժում
Պարօդոնտի հիվանդությունների բուժման տևողությունը կախված է բորբոքման զարգացման աստիճանից: Որպես կանոն, բուժումն անցնում է երեք փուլով: Առաջին փուլը նախատեսում է ատամնափառի հեռացում, ատամնարմատների մաքրում ու ողորկում: Բցի ավանդական բուժիչ մանիպուլյացիաներից, օգտագործում են նաև ուլտրաձայնային մեթոդներ՝ առանց պացիենտի ատամների հետ անմիջական կոնտակտի: Առաջին փուլում իրականացվում է նաև տեղափոխված ատամների ժամանակավոր բեկակալում (հատուկ թելերի, մետաղալարի կամ ժամանակավոր պսակների օգնությամբ): Բուժման առաջին փուլը տևում է 6 շաբաթից մինչև 6 ամիս: Երկրորդ փուլում ատամնաբույժը գնահատում է նախորդ բուժման արդյունքները՝ յուրաքանչյուր ատամի գրպանիկների նվազեցման աստիճանը, ինչպես նաև որոշվում է, պետք է արդյոք հիվանդին վիրաբուժական միջամտություն: Վիրահատական բուժումը անհրաժեշտ է ատամնաքարի ու ատամնարմատների դժվարամատչելի հատվածներում ատամնափառի ամբողջական հեռացման, ինչպես նաև բորբոքումից քայքայված ոսկրային հյուսվածքը փախարինելու համար: Այսպիսի մանիպուլյացիաներն անցկացվում են տեղային անզգայացմամբ, ինչը ապահովում է դրանց անցավությունը: Երրորդ փուլն անհրաժեշտ է բուժման արդյունքների ամրապնդման և նոր ատամնափառի առաջացման կանխարգելման համար: Հիվանդության կրկնությունից խուսափելու համար պացիենտը պետք է անցնի պրոֆիլակտիկ պրոցեդուրաներ, ընդունի հատուկ դեղամիջոցներ բերանի խոռոչի իմունիտետի համար: Որպես կանոն, պահպանողական բուժումը նախատեսում է բժիշկի ցուցումների պահպանում և պարտադիր այցելություններ ատամնաբույժի մոտ 3 ամիսը 1 անգամ:
Մեր մասնագետները
Ծնվել է 14․10․1988թ.
2021 թվականից աշխատում է որպես ստոմատոլոգ-պարդօնտոլոգ:
2019-2021թթ. սովորել և ավարտել է Երևանի Պետական Բժշկական Համալսարանում,ընտանեկան ստոմատոլոգիա բաժնում՝ ստանալով օրդինատորի որակավորում:
2016-2019թթ. սովորել ւ ավարտել է Սուրբ Մայր Թերեզայի Բժշկական համալսարանում՝ ստանալով բակալավրի որակավորում:
Հանդիսանում է Հայաստանի Պարօդոնտոլոգների Ասոցիացիայի անդամ:
2025 թվականից աշխատում է VAN DENT ստոմատոլոգիական կլինիկայում։
