Բարի գալուստ VAN DENT կլինիկա
Հիմնադրման պատմությունը
Քաղաքում հայտնի իմպանտոլոգ, ստոմատոլոգ Դավիթ Կարապետյանը, աշխատելով տարբեր մասնավոր կլինիկաներում և ուսումնասիրելով առաջատար ստոմատոլոգիական կենտրոնների փորձը, որոշեց ստեղծել նորարարական և բարձրակարգ ծառայություններ մատուցող ստոմատոլոգիական կենտրոն: Նպատակ ունենալով զարգացնել ժամանակակից ստոմատոլոգիան իր սիրելի համայնքում և այն հասանելի դարձնել բնակչությանը՝ 2016 թվականին հիմնադրեց VAN DENT ստոմատոլոգիական կլինիկան Արարատի մարզի Արևշատ գյուղում:
Կլինիկայի բարձր որակի և մասնագիտական մոտեցման շնորհիվ VAN DENT-ն արագ ձեռք բերեց հանրության վստահությունը: Բազմաթիվ գոհ բուժառուների առաջարկների և պահանջի հիման վրա՝ 2021 թվականին բացվեց VAN DENT -ի երկրորդ մասնաճյուղը Արտաշատ քաղաքում, որը ևս նախատեսված է ժամանակակից ծառայություններ մատուցելու և բարձր որակի ստոմատոլոգիական բուժում ապահովելու համար:
Այժմ կլինիկան կենտրոնացված է Արտաշատի Օգոստոսի 23, 43/4 հասցեում:
Մեր Առավելությունները
Ներկայացում
Ստացեք լավագույն ծառայությունը ձեր քաղաքում
Ունենալով զարգացման մեծ հեռանկարներ, մեզ մոտ շեշտը դրվում է որակի պահպանման և այցելուներին գոհ ճանապարհելու վրա։ Դուք կարող եք կատարել Ձեր ատամների պլանային բուժումները Ձեզ հարմար օրվա ժամի՝ նախապես ամրագրելով այցը Ձեր նախընտած մասնագետի մոտ։
Մինչ աշխատանքը սկսելը, մենք պարտադիր նախապայման ենք համարում մատչելի ձևով այցելուին ներկայացնել խնդրի էությունն ու բուժման պլանը։
Բացի այդ, հարմար սպասասրահում Ձեզ սպասում են հաճելի երաժշտությունն ու տաք սուրճը։
