Տարածված միֆեր՝ ստոմատոլոգիայում. ինչն է իրական և ինչը ոչ

07/11/2024

Տարածված միֆեր՝ ստոմատոլոգիայում. ինչն է իրական և ինչը ոչ.

Այո, ինչպես առօրյա կյանքում, այնպես էլ ստոմատոլոգիայում կան կան բազմաթիվ միֆեր:Վերջիններս սովորաբար առաջանում են  այն պարզ պատճառով, որ մարդիկ հավատում են տարբեր սխալ տեղեկությունների կամ տարածված անհիմն կարծիքների, որոնք փոխանցվում են ընտանիքից, ընկերներից կամ նույնիսկ համացանցից: Ատամնաբուժության միֆերը կարող են խանգարել մարդկանց ճիշտ որոշումներ կայացնել իրենց ատամների խնամքի վերաբերյալ և նույնիսկ վնասել ատամների և բերանի առողջությանը, բերել սխալ բուժման ու առողջական խնդիրների: Միֆերի շարունակականությունը պայմանավորված է մի քանի պատճառներով՝ տեղեկության բացակայություն, սոցիալական մեդիայի կամ անձնական փորձի ազդեցություն, ինչպես նաև պարզամիտ ընկալմամբ, որ որոշ խորհուրդներ անվտանգ են, նույնիսկ երբ դրանք չեն հիմնված գիտականորեն։ Այստեղ կարևոր է հստակեցնել, որ ատամնաբուժությունը՝ ինչպես ցանկացած այլ բժշկական ոլորտ, պահանջում է պրոֆեսիոնալ ատամնաբույժի խորհրդատվություն կամ վստահելի աղբյուրներից տեղեկություններ ստանալ:

ՄԻՖ 1. Սպիտակեցնող ատամի մածուկը կարող է սպիտակեցնել ատամները նույնքան լավ, որքան ատամների պրոֆեսիոնալ սպիտակեցումը:

Սպիտակեցնող ատամի մածուկը կարող է օգնել հեռացնել մակերեսային բծերը, բայց չի տալիս այնպիսի արդյունքներ, ինչպիսին տալիս է պրոֆեսիոնալ սպիտակեցումը :

ՄԻՖ 2. Եթե լնդերը արյունահոսում են, հարկավոր է խուսափել ատամները խոզանակով լվանալուց:

Լնդերի արյունահոսությունը հաճախ լնդերի հիվանդության նշան է, և որ ճիշտ խոզանակն ու թելը իրականում կարևոր նշանակություն ունեն ապաքինման համար:

ՄԻՖ 3. Ատամնաբույժին պետք է դիմել միայն այն ժամանակ, երբ ատամնացավ կա:

Ստոմատոլոգիական շատ խնդիրներ կարելի է կանխարգելել կանոնավոր այցելությունների միջոցով: Խորհուրդ է տրվում 6 ամիսը մեկ այցելել ատամնաբուժարան, խնդիրները ժամանակին հայտաբերելու և բուժելու համար

ՄԻՖ 4. Երեխաներին պետք չի ատամի թել օգտագործել:

Երեխաների համար թել օգտագործելը նույնքան օգտակար է, որքան մեծահասակներին, քանի որ այն օգնում է կանխել ատամների քայքայումը և ձևավորում է կյանքի օգտակար  սովորություններ:

ՄԻՖ 5 .Ատամները ավելի լավ կմաքրվեն եթե ավելի ուժեղ լվանաս:

Ուժեղ խոզանակելու արդյունքում  կարող են գրգռվել լնդերը, վնասվել ատամների էմալը, որը պաշտպանում է ատամները վնասներից և քայքայումից, ինչը կարող է հանգեցնել ատամների հյուսվածքների, լորձաթաղանթների վնասման պատճառ դառնալ։ Հիշեք, ճիշտ խոզանակի տեխնիկան ավելի կարևոր է, քան ուժի կիրառումը:

ՄԻՖ 6. Բոլոր իմպլանտներն էլ նույնն են:

ՎԱՆ ԴԵՆՏ ստոմատոլոգիական կլինիկայում առկա են  կորեական /էկոնոմ + դաս/ և շվեյցարական /պրեմիում դաս/ նոր սենդի իպլանտներ:

Իմպլանտներն ունեն շատ տեսակներ, և դրանցից յուրաքանչյուրն ունի իր առանձնահատկություններն ու առավելությունները։Ատամնային իմպլանտները տարբերվում են մի շարք գործոններով՝ նյութերի ընտրություն, ձև, դիզայն և բուժման գործընթաց, ուստի կարևոր է հասկանալ, որ յուրաքանչյուր իմպլանտ ունի իր յուրահատուկ հատկանիշները:

Ամփոփում. Երբ խոսքը վերաբերում է ատամների առողջությանը, չպետք է վստահել այն ամենին, ինչ լսում եք։ Բերանի խոռոչի առողջությունը շատ կարևոր է մեր բարեկեցության համար և կապված է մեր ընդհանուր առողջության հետ: Բերանի խոռոչը օրգանիզմ սննդանյութերի մատակարարման ալիք է: Կարևոր է պահպանել բերանի խոռոչի հիգիենան՝ Ձեր օգտագործած սննդից առավելագույն օգուտներ ստանալու համար: Բերանի խոռոչի լավ հիգիենան նաև կանխում է այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են աղիքային բորբոքային հիվանդությունը, լուծը և սրտի հիվանդությունները:

Ամրագրի՝ր քո այցը , ա´րի անվճար խորհրդատվություն և ժպա´ անկաշկանդ  VAN DENT թիմի օգնությամբ։

Կապ մեզ հետ

Հեռ․
+374 (77) 182292
Էլ․ հասցե
Հասցե
0732, ՀՀ, Արարատի մարզ, ք. Արտաշատ,
Օգոստոսի 23-ի փող, շենք 43/4