Բերանի խոռոչի պրոֆեսիոնալ հիգիենա
Բերանի խոռոչի պրոֆեսիոնալ հիգիենա
Պրոֆեսիոնալ հիգիենան միջոցառումների համախումբ է, որի շնորհիվ պահպանվում է բերանի խոռոչի առողջ վիճակը: Մասնագիտական հիգիենայի մեջ մտնում են ուլտրաձայնային մաքրումը, Air Flow մաքրումը, ատամների փայլեցումը: Բերանի խոռոչի հիգիենան ատամների պրոֆեսիոնալ մաքրումն է, որի ընթացքում հեռացվում են բոլոր տեսակի ատամնափառերը՝ ատամնաքարերը: Ատամները դառնում են մաքուր և փայլուն: Պրոֆեսիոնալ մաքրումը հեռացնում է այն, ինչ սովորական խոզանակը չի կարող և պաշտպանում է ոչ միայն Ձեր ատամները, այլև ամբողջ օրգանիզմը։
Մասնագիտական հիգիենան խորհուրդ է տրվում անցկացնել տարին երկու անգամ, հատկապես պրոթեզավորումից և իմպլանտացիայից առաջ:
Մասնագիտական հիգիենան ոչ միայն կանխարգելիչ միջոցառում է , այլև հանդիսանում է ախտորոշիչ մեթոդ, քանի որ մասնագիտական հիգիենայից հետո ավելի հստակ են երևում պաթոլոգիկ պրոցեսները՝ նույնիսկ նախնական փուլում: Մասնագիտական հիգիենայի մեջ մտնում են
- ուլտրաձայնային մաքրումը
- Air Flow մաքրումը /ավազաշիթային մաքրում/
- ատամների փայլեցումը
Ատամնաքարերի հեռացում ուլտրաձայնային սարքի միջոցով- այս դեպքում ուլտրաձայնային սքեյլերի միջոցով արդյունավետորեն հեռացվում են կարծր նստվածքները՝ ատամնավահանիկները, վերլնդային և ստորլնդային ատամնաքարերը և փափուկ պիգմենտային փառը: Սարքը ստեղծում է թրթռումներ ուլտրաձայնային հաճախականությամբ, որոնք քայքայում են ատամնաքարերը և չեն վնասում ատամների էմալը: Ուլտրաձայնային ալիքի հետ միասին մատակարարվում է ջրի հոսք, որը լվանում է մնացած ատամնաքարերը և հովացնում մաքրվող մակերեսը՝ դարձնելով գործընթացն անվնաս: Սա թույլ է տալիս ազատվել ամուր նստվածքներից նույնիսկ ամենադժվար հասանելի վայրերում: Ժամանակին իրականացված մասնագիտական հիգիենան թույլ է տալիս հիվանդին խուսափել ատամների և լնդերի հաճախակի խնդիրներից:
Air Flow մաքրումը /ավազաշիթային մաքրում/-ժամանակակից հիգիենայի համակարգ, որը համատեղում է օդ, տաք ջուր և հատուկ փոշի։ Այն թույլ է տալիս նուրբ ու արդյունավետ մաքրել ատամները, լնդերը և լնդագոտուց վերևի մակերեսները։ Փոշին պարունակում է սպիտակեցնող նյութեր, փառը փափկեցնող նյութեր և բուրավետ հավելումներ, որոնք խառնուրդին հաճելի հոտ ու համ են հաղորդում: Ջրի շիթի ազդեցությամբ ատամնաքարերը և փափուկ փառի մնացորդները բաժանվում են մանր մասերի և հեռացվում են բերանի խոռոչի բոլոր դժվար հասանելի վայրերից: Այս մեթոդից հետո ատամները երկար ժամանակ մնում են հարթ, մաքուր և գեղեցիկ:
Ատամների փայլեցում-Այս պրոցեդուրան ատամները դարձնում է հարթ և փայլուն: Դրա հետևանքով ատամների մակերեսին սննդի մասնիկներ չեն մնում, և երկար ժամանակ ատամնափառ չի առաջանում: Փայլեցման օգնությամբ Դուք կարող եք երկար ժամանակ պաշտպանվել ատամնաքարերի և նստվածքների խնդրից:
Որքա՞ն հաճախ է անհրաժեշտ մաքրում
- Ամեն 6 ամիսը մեկ՝ առողջ պացիենտների համար
- Ամեն 3–4 ամիսը մեկ՝ լնդային խնդիրներ, իմպլանտներ կամ ուղղիչ սարքեր ունեցողների համար
Ինչպես խնամել ատամները մաքրումից հետո
- Խուսափե՛ք գունավոր սննդից և խմիչքներից 24–48 ժամ․
սուրճ, թեյ, կարմիր գինի, մուգ գազավորված ըմպելիքներ, հատապտուղներ, լոլիկի կամ սոյայի սոուս, բալզամիկ քացախ։
Եթե օգտագործում եք, անմիջապես լվացեք բերանը ջրով։ - Խուսափե՛ք ծխելուց կամ նիկոտինային ապրանքներից։
- Օգտագործե՛ք փափուկ խոզանակ և ֆտորով ատամի մածուկ։ Խուսափե՛ք սպիտակեցնող միջոցներից մաքրման օրը։
- Խմե՛ք շատ ջուր՝ բերանի խոռոչը պաշտպանելու համար։
- Եթե ունեք զգայունություն, խուսափեք շատ տաք կամ սառը սննդից։ Այն սովորաբար անցնում է 1–2 օրվա ընթացքում։ Եթե չի անցնում՝ դիմեք մեզ։
Ամրագրի՝ր քո այցը , ա´րի անվճար խորհրդատվություն և ժպա´ անկաշկանդ VAN DENT թիմի օգնությամբ։
