10 կարևոր խորհուրդ VAN DENT-ից բերանի խոռոչի հիգիենայի պահպանման համար

07/07/2024

Բերանի խոռոչի հիգիենայի պահպանման համար 10 կարևոր խորհուրդ

Բերանի խոռոչի հիգիենայի պահպանումը որոշիչ դեր ունի ատամների և լնդերի առողջության պահպանման հարցում։Բերանի խոռոչի հիգիենայի անտեսումը կարող է հանգեցնել տարբեր ատամնաբուժական խնդիրների, ինչպիսիք են կարիեսը, լնդերի հիվանդությունը, տհաճ հոտ բերանից և այլն: Որպեսզի օգնենք Ձեզ պահպանել բերանի խոռոչի հիգիենան, մենք կազմել ենք 10 խորհուրդներ։

  • Ատամները լավացեք օրական երկու անգամ։ Օրական երկու անգամ ատամները լվանալը  կարևոր է ատամնափառը հեռացնելու և կարիեսի առաջացումը կանխելու համար: Օգտագործեք փափուկ խոզանակներ  և ֆտոր պարունակող ատամի մածուկ։Ատամների լվացման համար հատկացրեք առնվազն   առնվազն երկու րոպե: Համոզվեք, որ խոզանակով լվացել եք  ատամը բոլոր կողմերից։ 
  • Օգտագործեք ատամի թել ամեն օր։  Ատամի թելի օգտագործումը նույնքան կարևոր է, որքան ատամները խոզանակելը բերանի խոռոչի լավ հիգիենան պահպանելու համար: Առնվազն օրը մեկ անգամ օգտագործեք ատամի թելը՝ ատամները սննդի մնացոևրդներից մաքրելու համար։ Կատարեք փափուկ շարժումներ հետ ու առաջ, որպեսզի չվնասեք լնդերը:
  • Օգտագործեք ողողման հեղուկներ։ Բերանի խոռոչի ողողման համար նախատեսված հեղուկները  օգնում են  ոնչացնել մանրէները, կանխարգելել կարիեսը և ամրապնդել ատամները։Սակայն, խուսափեք ողողման հեղուկը օգտագործել անմիջապես ատամները լվանալուց  հետք, քանի որ այն կարող է չեզոքացնել Ձեր ատամի մածուկի մեջ պարունակվող ֆտորը։
  • Ծամեք  առանց շաքարի մաստակ։ Ուտելուց հետո առանց շաքարի մաստակ ծամելը խթանում է թքարտադրությունը, որը չեզոքացնում է թթուն և հեռացնում է սննդի մնացորդները:  Ընտրեք մաստակ, որը պարունակում է քսիլիտոլ /xylitol/ ՝ բնական քաղցրացուցիչ, այն օգնում է կանխել կարիեսի առաջացումը։
  • Սահմանափակեք քաղցր և թթու պարունակող սնունդը: Քաղցր և թթու պարունակող սնունդը կարող են քայքայել ատամի էմալը և նպաստել կարիեսի առաջացմանը։ Չափավորեք այնպիսի քաղցր և թթու մթերքների օգտագործումը, ինչպիսիք են կոնֆետները, գազավորված  ըմպելիքները և ցիտրուսային մրգերը: Փոխարենը ընտրեք առողջ նախուտեստներ, ինչպիսիք են մրգերը, բանջարեղենը և պանիրը:
  • Խմեք շատ ջուր։  Ջուր  խմելը օգնում է հեռացնել սննդի մասնիկները  և բակտերիաները բերանի խոռոչից:  Այն նաև օգնում է կանխել բերանի չորությունը, որը կարող է հանգեցնել բերանի տհաճ հոտի և ատամների քայքայման: Փորձեք օրական առնվազն ութ բաժակ ջուր խմել։ 
  • Հաճախակի փոխեք ատամի խոզանակը :  Փոխեք ձեր ատամի խոզանակը յուրաքանչյուր երեք-չորս ամիսը մեկ կամ ավելի շուտ, եթե խոզանակի մազիկները մաշված են։ Մաշված ատամի խոզանակը չի կարող արդյունավետորեն մաքրել ատամները և կարող է պարունակել բակտերիաներ:
  • Պարբերաբար այցելեք ձեր ատամնաբույժին: Պարբերաբար ստուգումները և ատամնաքարերի հեռացումը կարևոր նշանակություն ունեն բերանի խոռոչի  առողջությունը պահպանելու համար: Ձեր ատամնաբույժը կարող է վաղ հայտնաբերել և բուժել ատամնաբուժական խնդիրները ՝ կանխելով դրանց վատթարացումը:Այցելեք ձեր ատամնաբույժին առնվազն վեց ամիսը մեկ։
  • Հրաժարվեք ծխախոտից: Ծխելը կարող է հանգեցնել տարբեր ատամնաբուժական խնդիրների, ինչպիսիք են լնդերի հիվանդությունը, ատամների կորուստը և բերանի խոռոչի քաղցկեղը և այլն: Ծխելու հետևանքով ատամները դեղնում են, նաև ատամնափառ է առաջանում։  

https://andrewleedentistry.co.uk/dental-check-ups/ https://andrewleedentistry.co.uk/top-10-tips-for-maintaining-good-oral-hygiene-according-to-dental-hygienists/

Հետևելով ստոմատոլոգների կողմից առաջարկված այս խորհուրդներին ՝ դուք կարող եք բարելավել ձեր բերանի խոռոչի հիգիենան և կանխարգելել ստոմատոլոգիական խնդիրները։ Հիշիր լվանալ ատամները օրական երկու անգամ, օգտագործել ատամի թել, խմել բավարար քանակությամբ ջուր, ատամները մաքրել ատամի թելի օհնությամբ, կանոնավոր դիմել ստոմատոլոգի խորհրդատվության, չափավորել շաքարի օգտագործումը, դադարեցնել ծխելը։

Ամրագրի՝ր քո այցը , ա´րի անվճար խորհրդատվություն և ժպա´ անկաշկանդ VAN DENT  թիմի օգնությամբ։ 

 

Կապ մեզ հետ

Հեռ․
+374 (77) 182292
Էլ․ հասցե
Հասցե
0732, ՀՀ, Արարատի մարզ, ք. Արտաշատ,
Օգոստոսի 23-ի փող, շենք 43/4